e8b1f8bbeeadf3a6d7cb29abc3748a99

Մարտի 1-ի գործով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ

Դատախազը 2026 թվականի հունիսի 1-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ի դրությամբ ՀՀ զինված ուժերի 4 բանակային կորպուսների հրամանատարների՝ Պ.Պ.-ի (Պողոս Պողոսյան- խմբ․), Վ.Գ.-ի (Վալերի Գրիգորյան- խմբ․), Հ.Բ.-ի (Հայկազ Բաղմանյան- խմբ․) և Լ.Ե.-ի (Լևոն Երանոսյան- խմբ․) նկատմամբ՝  18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որն էական վնաս է պատճառել՝ առաջացնելով ծանր հետևանքներ): Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը։

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ զինված ուժերի 4 բանակային  կորպուսների հրամանատարներ Պ.Պ.-ն, Վ.Գ.-ն, Հ.Բ.-ն և Լ.Ե.-ն, ակնհայտ ապօրինի հրաման կատարելով, իրենց կողմից արձակված հրամանների հիման վրա միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել են նույն ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Մ.Հ.-ի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում՝  Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ Ռ.Ք.-ի, Ս.Օ.-ի, Յու.Խ.-ի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն