9d45ce6d-f511-4477-a3e6-08debadd8a36_w1023_r1

«Թողե՛ք ինձ». «սև սիրտ» բերած որդեկորույս մորը ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ վարչապետին | azatutyun.am

azatutyun.am Որդու զոհվելը և թոռան անհետ կորելը սգացող Մարիամ Վարդանյանին ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ Մալաթիա-Սեբաստիա համայնքում քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նա «սև սիրտ» էր բերել Փաշինյանին:

«Սա իմ սիրտն է, ժողովուրդ, նայեք, իր սրտիկները ձևական են, մենակ իր աթոռն է ուզում», – ասաց որդեկորույս մայրը:

Տարեց կնոջը ոստիկանների հետ հանգստացնել փորձող կինը պահանջում էր լրագրողներից չնկարել:

Ուրախ ամբոխից մի քանի մետր այն կողմ ողբացող կնոջը հեռացրին՝ թևերից բռնած:

Քարոզարշավի ընթացքում վարչապետի շուրջ անվտանգությունն ավելի խստացվեց որդեկորույս հարազատների ու Արցախի թեմայի շուրջ միջադեպերից հետո:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն