jugkblgnqscht5zr

Բնակարանային աջակցության նոր ծրագիր կմեկնարկի 6 և ավելի երեխա ունեցող ընտանիքների համար

Կառավարությունը 2027-ի հունվարի 1-ից կմեկնարկի բնակարանային ապահովման նոր ծրագիր, որով 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի հաշվով կտրամադրվի 4 մլն դրամ՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերելու կամ կառուցելու համար։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Գերատեսչությունից նշում են, որ Հայաստանում 643 ընտանիք ունի 6 և ավելի անչափահաս երեխա։

Ծրագրի շրջանակում 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքները յուրաքանչյուր երեխայի հաշվով կստանան 4 միլիոն դրամ՝ հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու համար։

Ծրագրի նպատակն է աջակցել բազմազավակ ընտանիքներին և նպաստել երկրում ծնելիության մակարդակի բարձրացմանը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն