donald-trump-ilham-aliev

«Իլհամ, դու հզոր ես». Թրամփ | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահը հատուկ հուշագիր է ուղարկել Ադրբեջանի նախագահին՝ տեղեկացնելով, որ երկարաձգել է 90-ականներին ընդունված 907 բանաձևի սահմանափակումների սառեցումը, ինչը հնարավորություն կտա Բաքվին այս տարի էլ ուղղակի օգնություն ստանալ Միացյալ Նահանգներից։ Թրամփը փաստաթուղթը մակագրել է «Իլհամ, դու հզոր ես» գրությամբ։

«Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել հուշագիրն ինձ ուղարկելու, ինչպես նաև Ձեր անձնական նամակի ու բարի խոսքերի համար։ Ես շատ բարձր եմ գնահատում այս նշանակալի քայլը», – սոցիալական ցանցերում գրել է Իլհամ Ալիևը։

1992 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո, ընդունված բանաձևը արգելում էր ԱՄՆ բյուջեից աջակցություն տրամադրել Ադրբեջանին։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, սակայն, Միացյալ Նահանգների նախագահները պարբերաբար սառեցրել են այդ արգելանքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն