l-0x6wh-1378x803z-0-5704

«Անկախ դիտորդ»-ը ՌԴ-ից ՀՀ եկող ընտրողներին առերևույթ շահագրգռելու համար հանցագործության մասին հաղորդում է տվել Մ. Բադալյանի գործողությունների վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դաշինքը ՌԴ-ից Հայաստան եկող ընտրողներին առերևույթ նյութապես շահագրգռելու համար հանցագործության մասին հաղորդում է տվել Միքայել Բադալյանի գործողությունների վերաբերյալ։ Այս մասին գրել է Դանիել Իոաննիսյանը։

«Հաղորդման համար հիմք է Ateo Breaking տելեգրամ ալիքի հրապարակումը և Բադալյանի դե ֆակտո ինքնախոստովանությունը։

Ateo Breaking տելեգրամ ալիքի հրապարակած հետաքննության համաձայն՝ Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն