712197372_968430332822458_7425436640393813296_n

Վստահ եմ, որ վիզաների ազատականացումը մեր երեխաների համար կբացի կրթական, մասնագիտական ու մշակութային նոր հեռանկարներ. ՆԳ նախարար

Հունիսի 1-ին կայացել է «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի բացման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակում ցանկանում եմ ընդգծել, որ անվտանգ միջավայրի ձևավորմանը զուգահեռ ոչ պակաս կարևոր է մեր երեխաների համար համատեղ ջանքերով բաց, թափանցիկ ու հնարավորություններով լի աշխարհ կառուցելը։ Վստահ եմ, որ վիզաների ազատականացումը նրանց համար կբացի կրթական, մասնագիտական ու մշակութային նոր հեռանկարներ՝ նպաստելով աշխարհընկալման ընդլայնմանը, գիտելիքների հարստացմանն ու հմտությունների զարգացմանը»,-ասել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն