708951433_1772250803763067_2653210221389022248_n

Ռուսական գազից ավելի էժան տարբերակներ կան, այլ երկրներից ինձ ասել են․ Խաչատուր Սուքիասյան | factor.am

factor.am ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը չի բացառել, որ Հայաստանի տնտեսությունը կարող է վնասներ կրել, եթե դեպի Եվրամիություն արտահանման նոր մեխանիզմների ներդրման գործընթացը ժամանակ պահանջի։

«Իհարկե կկրի վնասներ, ես կարծում եմ կկրի վնասներ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։

Սուքիասյանի խոսքով՝ Հայաստանը պետք է նվազեցնի թարմ մրգի և բանջարեղենի արտահանումը և կենտրոնանա վերամշակված արտադրանքի արտահանման վրա։

«Դրանք պետք է չիր դառնան, դրանք պետք է տարբեր պրոդուկտներ դառնան և արտահանվեն և ամբողջ տարի արտահանվեն, ոչ թե մենակ էդ երկու ամիսը»,- նշել է պատգամավորը։

Անդրադառնալով գազամատակարարման հնարավոր այլընտրանքներին՝ Սուքիասյանը հայտարարել է, որ ռուսական գազից ավելի էժան առաջարկներ կան, սակայն հրաժարվել է նշել, թե որ երկրից։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն