None

Թուրքիան և Ադրբեջանը 15 տարվա պայմանագիր են կնքել 33 միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարման վերաբերյալ | factor.am

factor.am Թուրքիայի պետական ​​էներգետիկ BOTAS ընկերությունն ու Ադրբեջանի պետական ​​նավթային SOCAR ընկերությունը բնական գազի երկարաժամկետ մատակարարման պայմանագիր են ստորագրել, որը նախատեսում է Ադրբեջանից Թուրքիա մատակարարել, ընդհանուր առմամբ, 33 միլիարդ խորանարդ մետր գազ 15 տարվա ընթացքում՝ սկսած 2029 թվականից, գրում է  Turkiye today-ը:

Ըստ Թուրքիայի Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հայտարարության՝ պայմանագիրը ստորագրվել է Բաքվի էներգետիկ շաբաթվա ընթացքում երկու պետական ​​ընկերությունների, ֆրանսիական էներգետիկ հսկա Total Energies-ի և ԱՄԷ-ի Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության (ADNOC) կողմից՝ Ադրբեջանի Աբշերոնի գազային հանքավայրում նոր արտադրական ներդրումների շրջանակում։ Գերատեսչությունը համաձայնագիրը որակել է որպես Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ գործընկերության նոր քայլ՝ հավելելով, որ այն աջակցում է Անկարայի՝ տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալու ձգտմանը՝ միաժամանակ նպաստելով Թուրքիայի, հարևան երկրների ու Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը։

Կասպից ծովում, Բաքվից մոտ 100 կիլոմետր հարավ-արևելք գտնվող Աբշերոնի գազակոնդենսատային հանքավայրը, ըստ գնահատականների, պարունակում է շուրջ 350 միլիարդ խորանարդ մետր բնական գազ և 45 միլիոն տոննա կոնդենսատ, ինչն այն դարձնում է Ադրբեջանի ամենամեծ ծովային գազային հայտնաբերումներից մեկը և տարածաշրջանային ու եվրոպական շուկաներ գազի արտահանումն ընդլայնելու երկրի ծրագրերի հիմնական բաղադրիչը։

Հանքավայրը շահագործման է հանձնվել 2023 թվականին՝ SOCAR-ի և Total Energies-ի գլխավորությամբ։ Հետագա ընդլայնման նախագծերը, ինչպես կանխատեսվում է, զգալիորեն կբարձրացնեն արտադրությունն առաջիկա տարիներին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է Անկարայի և Բաքվի միջև ընդլայնվող էներգետիկ գործընկերությունը՝ մատնանշելով այնպիսի նշանակալի նախագծեր, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը և Անդրանատոլիական բնական գազի խողովակաշարը (TANAP):

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն