l-0x0wh-786x458z-1-4

«Ուժեղ Հայաստանի»՝ Բյուրեղավանի տարածքային գրասենյակի ղեկավարը նույն համայնքի բնակչին ընտրակաշառք է տվել. կան ձերբակալվածներ

Հակակոռուպցիոն կոմիտեի և ՆԳՆ քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի տարածքային գրասենյակի ղեկավարը կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի բնակչին խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: Այդ մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մեղադրյալներ, կատարվել խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն