Հայաստանը մեծ համակրանք է վայելում Եվրամիությունում, սակայն անդամակցության հարցը մնում է տեսական. եվրապատգամավոր | 1lurer.am

Հայաստանը մեծ համակրանք է վայելում Եվրամիությունում, սակայն անդամակցության հարցը մնում է տեսական. եվրապատգամավոր | 1lurer.am

1lurer.am  Հայաստանը մեծ համակրանք է վայելում Եվրամիությունում, կողմերի պաշտոնական հարաբերությունները շարունակում են խորանալ, սակայն անդամակցության հարցը հիմնականում մնում է տեսական: Այդ մասին «Իզվեստիա»-ի հետ զրույցում ասել է Լյուքսեմբուրգից եվրապատգամավոր Ֆերնան Կարտհայզերը: Նրա խոսքով՝ Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին մինչև 2030 թվականը քիչ հավանական է: Եվրապատգամավորը հավելել է՝ հաշվի առնելով Հայաստանի աշխարհագրական դիրքը և բարդ հարաբերություններն առնվազն հարևաններից մեկի հետ, նման թեկնածությունն առաջացնում է բազմաթիվ հարցեր։

Կարտհայզերը նշել է, որ ներկայում ԵՄ-ն առաջնահերթություն է տալիս Բալկանյան երկրների թեկնածուներին, ինչպես նաև Ուկրաինայի և Մոլդովայի ԵՄ անդամակցության ճանապարհին առկա չլուծված հարցերին:

Միևնույն ժամանակ, ըստ եվրապատգամավորի, առայժմ նախընտրելի կլինի Հայաստանի հետ գործակցությունն ընդլայնել երկրի տնտեսությունն ամրապնդելու, կենսամակարդակը բարելավելու և մշակութային կապերն ամրապնդելու նպատակով։ Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է նաև կարևոր գործընկեր դառնալ ԵՄ արտաքին քաղաքականության մեջ, օրինակ՝ Իրանի հետ իր երկարատև հարաբերությունների շնորհիվ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն