nikol-pashinyan

Շատ հավասարակշռված տեքստ է․ Փաշինյանը՝ ԵԱՏՄ առաջնորդներից ստացած առաջարկի մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ԵԱՏՄ առաջնորդների ընդունած հայտարարությունը՝ Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ, շատ հավասարակշռված էր։ Այսօր Գեղարքունիքում նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ մասին ասաց ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իզվեստիա» թերթի լրագրողի հարցին։

«Նշանակում է՝ նրանք աջակցում են Հայաստանում հանրաքվե անցկացնելու մտքին, բայց քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ՝ լիիրավ անդամ դառնալու համար, այդ հանրաքվեն հիմնավոր չէ»,- ասաց Փաշինյանը։

Հավելեց, որ երեկ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկել են նաև ընթացիկ հարցերն ու դրական տպավորություն ունի։
Նա նաև անդրադարձավ ԵԱՏՄ-ի կողմից կիրառվող սահմանափակումներին։
«Ինձ թվում է՝ սխալ քայլեր են, տրամադրում են մարդկանց ԵԱՏՄ-ի դեմ։ Իսկ ինձ համար՝ իբրև ԵԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյայի, դա խնդիր է»,- ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է «Ռոսելխոզնադզորի» արձանագրած խախտումներին՝ Փաշինյանը հավելեց՝ առանձին ընկերություններ կարող են խնդիրներ ունենալ, բայց, ընդհանուր առմամբ, ըստ նրա՝ Հայաստանը շարունակում է լավացնել որակի նկատմամբ վերահսկողությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն