ktlcoepjrkcfkvr2algbjjfptq3udhdxzgcr0qfj

Արման Թաթոյանը Մարտունիում ընտրողներին ազնիվ ու արդար աշխատանք է խոստացել | armenpress.am

armenpress.am «Միասնության թևեր» կուսակցության նախընտրական քարոզարշավի 26-րդ օրն անցել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում։ Կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համար Արման Թաթոյանը ընտրողների հետ հանդիպման ժամանակ կոչ է արել գնալ ընտրատեղամասեր և քվեարկել հանուն երկրի ապագայի։ «Քվեախցիկում ամեն ինչ գաղտնի է, և ոչ ոք չի կարողանալու ձեզ ճնշել կամ իմանալ, թե ում օգտին եք քվեարկել։ Դուք մտածեք, թե ով կարող է ձեր երեխաների համար ճիշտ որոշումներ կայացնել ապագայում` մեր պետականության համար կարևոր այս պատմական ընտրություններում»,-նշել է նա։

Թաթոյանը տեղեկացրել է, որ Մարտունին իր համար փոքրիկ հայրենիք է, քանի որ մանկությունն այնտեղ է անցել, և ինքը շատ լավ գիտի տեղի խնդիրները։ «Ես պարտավորվում եմ հատկապես առանձին խնդիրներին հատիկ-հատիկ անդրադառնալ»,-նշել է Թաթոյանը՝ հավելելով, որ հրաշքներ խոսք չի տալիս, բայց ազնիվ ու արդար աշխատանք է խոստանում։ «Ինձ համար կարևոր արժեք է, որ դուք երբեք չամաչեք ինձ ձայն տալու համար։ Ես պատկերացնում եմ, թե ինչպես պետք է մարդկանց խնդիրները լուծել։ Հայաստանում չկա որևէ հարց, որ հայերով չկարողանանք լուծել»,-հավելել է Արման Թաթոյանը։

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները Մարտունիում քարոզարշավի ընթացքում քայլել են փողոցներով, քարոզչական թռուցիկներ բաժանել քաղաքացիներին՝ պատասխանելով նրանց հուզող հարցերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն