6hrojny6wbinjh2potwqlcfan9ltwwbhepzoviod

Կարևոր է, որ խորհրդարանում ներկայացված լինեն շատ քաղաքական ուժեր. Էդմոն Մարուքյան | armenpress.am

armenpress.am Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամները քարոզարշավ են անցկացրել մայրաքաղաք Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։

Այս մասին նշված է կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում տարածած գրառման մեջ։

Նախընտրական քարոզարշավի հերթական օրվա մեկնարկին կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը քաղաքացիներին կոչ է գնալ ընտրատեղամաս և քվեարկության միջոցով թույլ չտալ, որպեսզի ընտրություններին մասնակցող որևէ ուժ 40 կամ 50 տոկոս ձայն հավաքի։

Մարուքյանն ընդգծել է, որ կարևոր է, որպեսզի խորհրդարանում ներկայացված լինեն շատ քաղաքական ուժեր, ինչի արդյունքում կլինի կոնսենսուսային վարչապետի թեկնածու և կձևավորվի կոնսենսուսային կառավարություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն