snimok-ekrana-2026-06-02-133659

ԿԿՀ-ն վարույթ է նախաձեռնել Սամվել Կարապետյանի նկատմամբ | factor.am

factor.am Սամվել Կարապետյանը, որը նախորդ տարվա հունիսից մեղադրյալի աթոռին է, անցնում է նաև վարչական վարույթով։ Վարույթը նախաձեռնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը․ հիմքը «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահի կողմից գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելն է։ Այս մասին հայտնել են ԿԿՀ-ից։

Այս պատմությունը սկսվել էր դեռ ապրիլին, երբ Հանձնաժողովը կուսակցությունից ստացել էր համագումարի արդյունքում ընտրված նոր ղեկավար կազմի տվյալները, որից հետո նախ էլեկտրոնային փոստի, այնուհետև՝ թղթային եղանակով, ապա՝ azdarar.am հարթակի միջոցով ծանուցել էր կուսակցության խորհրդի անդամներին՝ հիշեցնելով հայտարարագիր ներկայացնելու պարտականության մասին։ Կուսակցության խորհրդի բոլոր անդամները կատարել են այդ պահանջը, բացի Կարապետյանից։

Վարույթը, ըստ հանձնաժողովի նախադեպի, դեռ կարող է կարճվել, եթե Կարապետյանը դրա քննության ընթացքում ներկայացնի հայտարարագիրը։ Հանձնաժողովը նման պայմաններում իրավախախտումը դիտում է նվազ նշանակություն ունեցող և հայտարարում է բանավոր դիտողություն: Հակառակ դեպքում նրան առաջին անգամ կարող է նշանակվել 200 հազար դրամ տուգանք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն