Սպիտակ տունը հայտնել է Բաքվում ապագա դեսպանի անունը | azatutyun.am

Սպիտակ տունը հայտնել է Բաքվում ապագա դեսպանի անունը | azatutyun.am

azatutyun.am Սպիտակ տունը հրապարակել է մի շարք երկրներում ԱՄՆ դեսպանների պաշտոնում առաջադրված անձանց անունները։

Առաջադրումների թվում է նաև Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի թեկնածությունը։

Այդ պաշտոնում Թրամփի վարչակազմն առաջադրել է Ալեքսանդր Օլդենի թեկնածությունը։

2020 թվականի դեկտեմբերից Օլդենը զբաղեցրել է Պետդեպարտամենտի կազմում գործող Հակամարտությունների և կայունացման գծով գրասենյակի ղեկավարի պաշտոնը։ Գրասենյակը լուծարվել էր 2025-ի ամռանը՝ Պետդեպարտամենտի ներքին բարեփոխումների ընթացքում։

Օլդենը նախկինում աշխատել է նաև ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում և Պենտագոնում։

Պաշտոնանկությունից հետո դիվանագետը համագործակցում է Վաշինգտոնում գործող մի շարք վերլուծական կառույցների՝ այդ թվում Ատլանտյան խորհրդի և Ռազմածովային հետազոտությունների կենտրոնի հետ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն