Edmon-Maruqyan-gerb

Եվրոպամետ ընտրողները չպետք է իրենց ձայները տան գործող իշխանությանը, քանի որ այդ ձայները պարզապես կորելու են. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Ըստ էության, Փաշինյանն ասում է, որ ընտրություններից հետո գնալու է Մոսկվա և բոլոր հարցերը կարգավորելու է։

Մոսկվայից առաջարկել են, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե, որի ընթացքում կորոշվի, թե Հայաստանը որտեղ պետք է լինի՝ Եվրամիությունում, թե՞ Եվրասիական միությունում։ Սակայն Փաշինյանն այստեղից պատասխանում է՝ դրա կարիքը չկա, մի մտածեք, ամեն ինչ լավ է, գալու եմ, ինչ ասեք՝ անելու եմ, և ձեր ուզածով է լինելու։

Այնպես, ինչպես Սերժ Սարգսյանը չորսուկես տարի բանակցում էր Եվրոպական միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, հետո, երբ եկել էր քայլը կատարելու պահը, գնաց և Հայաստանը դարձրեց ԵԱՏՄ անդամ։ Հիմա սա դրա երկրորդ սերիան է։ Կառավարման իմաստով Սերժ Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը շատ նման են իրար։

Եվրոպամետ ընտրողները չպետք է իրենց ձայները տան գործող իշխանությանը, քանի որ այդ ձայները պարզապես կորելու են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն