Ռուսաստանն արգելում է հայկական չրերի և կարտոֆիլի ներկրումը | azatutyun.am

Ռուսաստանն արգելում է հայկական չրերի և կարտոֆիլի ներկրումը | azatutyun.am

azatutyun.am «Ռոսսելխոզնադզոր»-ն այսօր հայտարարել է, որ վաղվանից նոր սահմանափակումներ են գործելու Ռուսաստան արտահանվող և Ռուսաստանի տարածքով ԵԱՏՄ այլ պետություններ առաքվող հայկական մի շարք ապրանքատեսակների համար։ Խոսքը մասնավորաբար հայկական ծագման կարտոֆիլի, սմբուկի և չրերի մասին է։

Գերատեսչության պնդմամբ՝ «սահմանափակումները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ չի մշակվել առաքվող ապրանքների անվտանգության ապահովման հստակ ալգորիթմը»։

«Սահմանափակումների ներդրումը մեկ անգամ ևս հաստատում է, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կառուցվածքային խնդիրներ ունի և չի կարողանում կատարել գյուղատնտեսական արտադրողներին վերահսկելու իրեն վերապահված գործառույթը», – նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն