arm.sputniknews.ru «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը խիստ կասկածում է, որ գործող իշխանություններին հաջողվելու է ԵՄ երկրների ուղղությամբ արտահանումներ իրականացնել։ Նա այդ մասին ասաց Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ ճեպազրույցում։
«Իրենք 8 տարի ունեին, որ գոնե մի հատ ծիրան տանեին եվրոպական շուկա։ Եթե 8 տարում չեն կարողացել դա անել, ինձ թվում է՝ հնարավորություն չեն ունենա»,- ասաց Կարապետյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ՝ «բիբարներին տեր կանգնելու» հայտարարությանը, Կարապետյանը նշեց՝ «ինքը չի կարող բիբարին տեր կանգնել, մաքսիմում մի քանի հատ բիբար ուտի»։
Անդրադառնալով շրջանառվող տեղեկություններին, թե ՌԴ-ից կիրառվող սահմանափակումներն առնչություն ունեն իր հետ՝ Կարապետյանը հակադարձեց՝ ինքն ինչ կապ կարող է ունենալ, եթե կալանքի մեջ է։
«ՌԴ-ի ճնշումները Նիկոլ Փաշինյանի մասին են, ես դրա հետ գործ չունեմ»,- ասաց նա։
Գալիք ընտրություններում հնարավոր սցենարների մասով էլ Կարապետյանը վստահ է՝ հաղթելու է, այլ սցենար չի դիտարկում։