Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը և անփոփոխ թողել Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանը հիշեցրել է, որ Սարգսյանը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենաներ ավագանու որոշմամբ հանձնել էին դրանք Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն։
Նշենք, որ ըստ ՔԿ-ի՝ Սարգսյանը ու ևս 2 անձ 3-րդ անձի օժանդակությամբ օտարման միջոցով առերևույթ հափշտակել են այլ անձի (անձանց) պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 19.100.000 ՀՀ դրամ արժողությամբ 4 ավտոմեքենա։