Կոբախիձեն չի բացառել Հայաստանի ընդգրկումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծին | factor.am

Կոբախիձեն չի բացառել Հայաստանի ընդգրկումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծին | factor.am

factor.am Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երթուղու նախագծին Հայաստանի միանալու հնարավորության մասին։

«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապի գործառույթի զարգացման մասին, Հայաստանին մեծ ուշադրություն է դարձվում, և մենք պատրաստ ենք առավելագույնս խորացնել գործընկերությունը մեր հայ ընկերների հետ, այդ թվում՝ տարանցիկ գործառույթների զարգացման հարցում»,- լրագրողներին ասել է Իրակլի Կոբախիձեն։

Հիշնենենք, որ այսօր պաշտոնապես բացվել է Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գիծը։ Միջոցառմանը մասնակցել է նաև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն