arm.sputniknews.ru Սյունիքով անցնող միջանցքի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրությունը պայմանավորված է Իրանը շրջափակելու ցանկությամբ, և այս սցենարում Հայաստանին նույնպես առանձին դեր է վերապահված։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահ, ԱՊՀ երկրների ռուսական ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինը՝ Մոսկվայում Հայ առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տարածքում այսօր կայացած Լազարևյան ակումբի «Ռուսաստան և Հայաստան. միասի՞ն, թե՞ առանձին» թեմայով արտահերթ նիստի շրջանակներում։
Նրա տեսանկյունից՝ դրա հետևանքով Հայաստանը բացարձակ կախվածության մեջ կմնա առաջին հերթին Ադրբեջանի և Թուրքիայի վարքագծից։ Եվ ոչ մի Ֆրանսիա կամ ԵՄ այլ երկիր իրականում այստեղ չեն հայտնվի։
Ընդհանրացնելով՝ Զատուլինը հայտարարել է, որ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության երկընտրանքը Ռուսաստանի և Թուրքիայի միջև է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում