katorikos_2

Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում․ Վեհափառ | aravot.am

aravot.am «Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքականությամբ զբաղվում են կուսակցությունները։ Ես որևէ կերպ որևէ կառույցի և իշխանության թույլ չեմ տա, որ միջամտի եկեղեցու ներքին կյանքին և փորձի եկեղեցին ենթարկեցնել իր կամքին։ Այնպես որ, մեր և մեր եկեղեցականաց կեցվածքն ու դիրքորոշումը շատ ամուր է և հստակ»,- այսօր, խմբագիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը՝ պատասխանելով գործող իշխանության մեղադրանքներին, թե ՀԱԵ սպասավորները քաղաքականությամբ են զբաղվում։

«Կուսակցությունների բոլոր անդամները Հայոց եկեղեցու զավակներն են։ Կրկնում եմ, որ Եկեղեցին ներգրավված չէ քաղաքականության մեջ, սակայն մեր պետության և մեր ժողովրդի մտահոգող հարցերի ու խնդիրների առնչությամբ, որոնք հասարակական հնչեղություն են ստանում և կարող են մեր ժողովրդին կանգնեցնել վտանգի առջև, Եկեղեցին առաջնային պարտավորություն ունի ասելու իր խոսքը և արտահայտելու իր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն մեր ժողովրդի և հայրենիքի շահերի»,- հավելեց Կաթողիկոսը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն