shantnews.am ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի պատվիրակությունները Վաշինգտոնում անցկացրել են բանակցությունների չորրորդ փուլը։
Չնայած ապրիլի 16-ին Վաշինգտոնում կայացած նախնական բանակցություններից հետո ԱՄՆ վարչակազմի կողմից հրադադարի մասին հայտարարությանը, Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա։ Ի պատասխան՝ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ։
«Քաղաքական և անվտանգության հարցերում առաջընթացը շարունակվում է, քանի որ մենք հաղթահարում ենք վերջին 20 տարիների սխալները և շարժվում դեպի Լիբանանի ինքնիշխանության վերականգնմանը և Իսրայելի անվտանգության ապահովմանն ուղղված համապարփակ համաձայնագրի», – հայտարարության մեջ ասել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Թոմի Պիգոթը։
Պետդեպարտամենտի խոսնակը վերահաստատել է Միացյալ Նահանգների շարունակական հանձնառությունը՝ նպաստելու այս բանակցություններին և ասել, որ հաջորդ փուլը տեղի կունենա չորեքշաբթի օրը։