ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի նավահանգիստ ընթացող դատարկ լցանավի վրա հարձակման մասին | tert.am

ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի նավահանգիստ ընթացող դատարկ լցանավի վրա հարձակման մասին | tert.am

tert.am Ամերիկացի զինվորականները Hellfire հրթիռով հարված են հասցրել Lexie նավթային տանկերին, որն առանց բեռի ուղևորվում էր իրանական նավահանգիստ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը։

«Կենտրոնական հրամանատարությունն ապահովել է շրջափակման պահպանումը՝ միջոցներ ձեռնարկելով Բոթսվանայի դրոշի ներքո միջազգային ջրերում դեպի Խարկ կղզի ընթացող Lexie տանկերի դեմ։ Նավի անձնակազմը 24 ժամ շարունակ անտեսել է բազմաթիվ նախազգուշացումները և չի կատարել ԱՄՆ ԶՈւ հրահանգները։ Ի վերջո, ամերիկյան թռչող սարքը շարքից հանել է նավը՝ Hellfire հրթիռ արձակելով մեքենայական բաժանմունքի ուղղությամբ, որպեսզի թույլ չտա տանկերին հասնել Իրան», – ասված է հրամանատարության հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն