l-33x0wh-1854x1080z-0-4241

Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Երեկ՝ հունիսի 2-ին, Մասիսում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացվել է 2 հաղորդում: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիսում հարձակվել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության թիմակիցների վրա։ Սայիդա Պողոսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից երեւում է, որ մի քանի անձ հարձակվում է «Ուժեղ Հայաստանի» շապիկներով մարդկանց վրա ու հարվածում, քաշքշում նրանց։ Ըստ հրապարակված կադրերի՝ մի տղամարդ հարվածում է նաեւ կանանց։

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանի փոխանցմամբ՝ քրեական վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության (195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ), խուլիգանության (297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետ), քարոզչություն կատարելուն խոչընդոտելու (211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետ) հատկանիշներով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն