factor.am Բաքվի վերաքննիչ դատարանում հունիսի 2-ին սկսվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով դատավճիռների դեմ վերաքննիչ բողոքների քննությունը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ Բաքվի վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ և դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի մասնակցությամբ տեղի ունեցած նիստին մասնակցել են, այսպես կոչված, տուժողները և պետական մեղադրողները՝ Գլխավոր դատախազության պետական մեղադրանքների աջակցության վարչության պետ Աբբաս Աբբասլին, և նույն վարչության դատախազներ Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան։
Նախագահող դատավորը բողոքների վերաբերյալ հայ գերիների դիրքորոշումներին ծանոթանալուց հետո հայտարարել է, որ նրանց միջնորդությունները կքննարկվեն հաջորդ փուլում՝ համաձայն օրենքի պահանջների: Նրանք մի շարք միջնորդություններ են ներկայացրել՝ կապված իրենց վերաքննիչ բողոքներում մի շարք պարզաբանումների, դատական նիստին Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչի մասնակցության, վկաների հարցաքննության և այլ հարցերի վերաբերյալ։
Մեկնաբանելով միջնորդությունները՝ պետական մեղադրող Սևինջ Գասիմովան նշել է, որ օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչը ներկա դատավարության կողմ չէ։ Այս հաստատության ներկայացուցիչը կարող է հանրային հիմունքներով մասնակցել բաց դատական նիստերին։ Օրենքի համաձայն, որպեսզի վերաքննիչ փուլում ընդունվեն նոր ապացույցներ, նախկինում դրանք ներկայացնելու անհնարինության պատճառները պետք է հիմնավորվեն:
Նշվել է, թե նոր վկաների հարցաքննելու միջնորդություն ներկայացնելիս պետք է տրամադրվեն նրանց կոնկրետ անձնական տվյալները։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում