Ռուսական հարվածներից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Կիև | azatutyun.am

Ռուսական հարվածներից հետո ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Կիև | azatutyun.am

azatutyun.am ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն այսօր անսպասելի այցով ժամանել է Կիև՝ Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից իրականացված մի շարք լայնածավալ մահաբեր հարձակումներից հետո։

Սպասվում է, որ Ռյուտեի հետ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ուկարինայի առաջնորդը կոչ է արել պաշտպանական դաշինքի անդամ երկրներին աջակցել Ուկրաինային՝ ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումներից պաշտպանվելու հարցում։

Այս այցից ժամեր առաջ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի էներգետիկ և ռազմական օբյեկտներին, որտեղ պաշտոնյաներն ու արտասահմանից ժամանած բարձրաստիճան հյուրերը հավաքվել էին երկրի գլխավոր տնտեսական համաժողովներից մեկին մասնակցելու համար։

Մեկ օր առաջ էլ Կիևի և Դնեպրի վրա ռուսական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով զոհվել էր 23 մարդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն