factor.am Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ղեկավարությունը շարունակում է Հայաստանին համարել կազմակերպության լիիրավ անդամ՝ չնայած երկրի որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին։ Այս մասին ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի արդյունքներով հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Այդ հարցը հանդիպմանը չի քննարկվել։ Կարծում եմ՝ այս հարցը քաղաքական է և մինչ այժմ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Հայաստանին համարում է լիիրավ անդամ։ Հայաստանի Հանրապետությունից այլ ներածություններ կամ որոշումներ չեն եղել։ Այն հռետորաբանությունը, որ հնչում է Հայաստանի կամ այլ երկրների քաղաքական գործիչներից՝ նախընտրական կամ հետընտրական, այլ է»,- ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում