102468846_00960600_1440x900_80_0_1_9b29f4f22ff9ccacd521c6243b871896-jpg

Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  ՀՀ ԱԺ ընտրություններից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այսօր այս մասին Փաշինյանն ասաց Մարտունիում նախընտրական քարոզարշավի ժամանակ` մանրամասներ ներկայացնելով իր ու Ռուսաստանի նախագահի վերջին հեռախոսազրույցից

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 1–ին զանգել էր ծնունդս շնորհավորելու համար, բայց պարզ է՝ բացի շնորհավորանքից, նաև գործնական խոսակցություն ունեցանք ու պայմանավորվեցինք՝ ընտրություններից հետո կմեկնեմ նորից, հանդիպում կունենանք, ու բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք»,– ասաց նա։

ՔՊ–ի վարչապետի թեկնածուն հավելեց, որ այն խնդիրները, որոնց շուրջ այսօր ՀՀ–ում մեծ աղմուկ է բարձրացվել, վերջին տասնամյակների ընթացքում բազմիցս առաջացել ու հանգիստ լուծվել են այնպես, որ հանրությունը դրանց մասին նույնիսկ չի էլ իմացել։

«Հիմա էլ կլուծվեն , որևէ վայրկյան կասկած չունենաք»,– նշեց Փաշինյանը։

Ելույթի մյուս հատվածում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Եվրասիական տնտեսական միության գործունեությանը՝ հիշեցնելով, որ այս կառույցը հիմնված է չորս հիմնարար ազատությունների՝ ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և ֆինանսների անկաշկանդ շարժի վրա:

Փաշինյանի պնդմամբ՝ ընդդիմադիրները փորձում են օգտագործել իրենց կապերը ԵԱՏՄ շրջանակներում՝ Հայաստանի համար տնտեսական բարդություններ ստեղծելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն