Մոսկվան հուսով է, որ Հայաստանն ընտրություն կկատարի ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին | factor.am

Մոսկվան հուսով է, որ Հայաստանն ընտրություն կկատարի ՌԴ-ի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին | factor.am

factor.am Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանն ընտրություն կկատարի Ռուսաստանի հետ հարաբերությունների ամրապնդման օգտին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

«Կարծում եմ՝ վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ պետք է ընտրություն կատարել։ Մենք ակնկալում ենք, որ ընտրությունը պատմականորեն ճիշտ կլինի՝ Ռուսաստանի հետ ավանդական, խորը, եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին, որից միշտ շահել և կշարունակի շահել հայ ժողովուրդը»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասել է Ռյաբկովը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն