oiptd6rtd8yztdyz

Հնդկաստանը պատրաստվում է իր պատմության մեջ ռազմական անօդաչուների ամենախոշոր՝ 2 միլիարդ դոլարի պատվերին | news.am

news.am Ընթացիկ տարում Հնդկաստանը, ամենայն հավանականությամբ, տեղական ընկերություններից ավելի քան 2 միլիարդ դոլարի ռազմական անօդաչու թռչող սարքեր կպատվիրի, ինչը կդառնա նմանատիպ ամենախոշոր գնումը երկրի պատմության մեջ: Պատվերի մասին Reuters գործակալությանը հայտնել է կառավարության հետ համագործակցող ոլորտային պրոֆիլային ասոցիացիան։

Ծրագրերը իրականացման առաջխաղացած փուլում են, իսկ մատակարարումները սպասվում են 18–24 ամսվա ընթացքում։ Դա նշանակում է տակտիկական անօդաչուների վերջին պետական պատվերների համեմատ ֆինանսավորման ծավալների հսկայական թռիչք, որոնց գումարը կազմում էր 30 միլիարդ ռուփի (313 միլիոն ԱՄՆ դոլար). հայտնել է ասոցիացիայի նախագահ Սմիթ Շահը։

«Հաջորդ փուլում Հնդկաստանում տակտիկական դրոնների գնումների ծավալները կարող են գերազանցել 200 միլիարդ ռուփին կամ ավելի քան 2 միլիարդ դոլարը», — հայտարարել է Շահը, որի ղեկավարած Հնդկաստանի անօդաչու ավիացիայի ֆեդերացիան (Drone Federation India — DFI) ներկայացնում է ավելի քան 550 ընկերությունների շահեր և սերտորեն համագործակցում է կառավարության հետ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն