l-0x0wh-786x458z-1-17

Քուվեյթը բողոքի նոտա է հղել Իրանին | 1lurer.am

1lurer.am Չորեքշաբթի լուսաբացին Իրանը Քուվեյթի ուղղությամբ արձակել է 13 բալիստիկ հրթիռ և 17 հարձակողական անօդաչու թռչող սարք: Դրանք ուղղված են եղել քաղաքացիական և կենսականորեն կարևոր ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Քուվեյթի միջազգային օդանավակայանին։ Հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել 63-ը։ Այդ մասին հայտարարել է Քուվեյթի պաշտպանության նախարարությունը և նշել, որ դրոններն ու հրթիռները խոցվել են:

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին և բողոքի նոտա հղել հարձակումների պատճառով: Իշխանությունները որոշել են կրճատել Իրանի դեսպանատան անձնակազմը և արտաքսել երկու դիվանագետի։

Մի շարք արաբական պետություններ՝ Լիբանանը, Սաուդյան Արաբիան, Կատարը, Հորդանանը, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, դատապարտել են Իրանի նոր հարձակումները և աջակցություն հայտնել Քուվեյթին ու Բահրեյնին, որը նույնպես հայտնվել էր իրանական դրոնների թիրախում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն