Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր ընդունել է արցախահայության ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել բռնի տեղահանված արցախահայերի առջև ծառացած հիմնախնդիրները։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռը։
«Անդրադարձ կատարվեց նրանց հոգևոր խնամքին և սոցիալական կարիքներին, ինչպես նաև արցախահայության արդար իրավունքների և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող հարցերին»,- նշված է հաղորդագրության մեջ։