default

Միայն գյուղմթերքի մասով, որի ավելի քան 96%-ը սպառում է ՌԴ-ն, Հայաստանն ավելի քան 700 միլիոն դոլար կկորցնի. Շոյգու | news.am

news.am Դիվերսիֆիկացման պատրվակով Հայաստանի ինտեգրումը Եվրոպական միությանը նշանակում է խզում Եվրասիական տնտեսական միության և Ռուսաստանի հետ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն, հաղորդում է Интерфакс գործակալությունը։

«Հայաստանի իշխանությունները չեն կարող չգիտակցել նաև այն, որ երկիրը չունի ոչ ապրանքների հավաստագրում ըստ եվրոպական ստանդարտների, և ոչ էլ սպառման շուկաներ։ Տնտեսության գրեթե ամբողջ իրական հատվածը կապված է Ռուսաստանի հետ»,- Շոյգուի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։

Նշվում է, որ միայն գյուղատնտեսական արտադրանքի մասով, որի ավելի քան 96%-ը սպառում է Ռուսաստանը, Հայաստանը տարեկան կկորցնի ավելի քան 700 միլիոն դոլար և հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր աշխատատեղեր։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն