aravot.am «Վերջին օրերին, շաբաթներին ՌԴ-ն հայտարարել է, որ փակում է մուտքը ռուսական շուկա հայաստանյան հատապտուղների, մրգերի, բանջարեղենի, Ջերմուկի, ծաղիկների տարբեր արտադրատեսակների արտահանման համար՝ ինձ համար անհասկանալի, ոչ հիմնավոր պատճառներով։ Մենք շատ կառուցողական և գործընկերային մթնոլորտում, աշխատանքային քննարկումներում կհարթենք մեր խնդիրները ՌԴ մեր գործընկերների հետ»,- Գավառում ՔՊ հանրահավաքի ժամանակ վստահեցրեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը ժողովրդին ասել է՝ որևէ հարցում կառավարությունը իրենց խնդրի առաջ մենակ չի թողնելու, նա հիշեց, որ մի արտահանող մոտեցել է իրեն և ասել՝ «մենք մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու»։ Միրզոյանն ինքը վանկարկել է այդ արտահայտությունը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում