Screenshot 2026-06-03 223642

ՀՌՀ նախագահն ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հունիսի 3-ին ընդունել է ԱՊՀ դիտորդական առաքելության պատվիրակությանը։ Այս մասին հայտնում են ՀՌՀ-ից։

«Տիգրան Հակոբյանը ներկայացրել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների մշտադիտարկման գործընթացը, իրականացվող աշխատանքները, օրենսդրական կարգավորումները, ինչպես նաև անդրադարձել է ՀՌՀ-ի կողմից հրապարակված ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզչության սահմանված կարգի պահպանման վերաբերյալ եզրակացություններին։

ԱՊՀ դիտորդական առաքելության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ներկայացված մանրամասն պարզաբանումների համար՝ մաղթելով արդյունավետ աշխատանք ՀՌՀ հետագա գործունեությունում»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն