t-ramp

Թրամփը հայտարարել է, որ անհանգստացած էր Նեթանյահուի՝ Բեյրութին հարվածների մասին հայտարարության կապակցությամբ | factor.am

factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «անհանգստացած էր» Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից Բեյրութին իսրայելական հարվածների մասին հայտարարության պատճառով, քանի որ ԱՄՆ-ն աշխատում է Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, գրում է CNN-ը։

«Ես չէի ասի՝ զայրացած։ Ես մի փոքր անհանգստացած էի Լիբանանի հետ նրա անդադար կռիվներից, որոշ պահի ես ասացի՝ «Բիբի, մենք պետք է դադարեցնենք սա»»,- ասել է Թրամփը Նեթանյահուի հետ այս հարցի շուրջ ունեցած հեռախոսազրույցի մասին։

The New York Post-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահը նշել է, որ երկու առաջնորդներն ունեն «շատ լավ հարաբերություններ» և «շատ լավ են համագործակցել»։ Թրամփը նաև ասել է, որ եթե ինքը չսկսեր Իրանի հետ պատերազմը, «Իսրայել չէր լինի»։

«Ես չեմ ուզում ոչ մեկին ձանձրացնել, բայց ես սկսեցի, որովհետև մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք ունենան միջուկային զենք։ Հիմա դա վերաբերում է Իսրայելին, քանի որ նրանք, հավանաբար, առաջինը կլինեին հարվածի տակ։ Իսրայել չէր լինի»,- ասել է նա։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն