factor.am ՌԴ նախագահի՝ միջազգային կազմակերպությունների հետ կայուն զարգացման նպատակներով համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Բորիս Տիտովը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հայկական գյուղատնտեսական արտադրանքի հնարավոր կրճատվող մատակարարումները փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով։ Այս մասին նա հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի հետ զրույցում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում։
«Մենք այն, ինչ կորցնում ենք Հայաստանում, կփոխարինենք Ադրբեջանով, քանի որ միանշանակ է, որ գյուղատնտեսության ոլորտում Ադրբեջանը կարող է ավելի շատ արտադրել և ավելի մեծ ծավալներ մատակարարել, քան Հայաստանը»,- ասել է Տիտովը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը կարող է ապահովել ռուսական շուկայի պահանջարկին համապատասխան մատակարարումներ, ինչը Բաքվին դարձնում է նախընտրելի գործընկեր Մոսկվայի համար։
Տիտովը նաև անդրադարձել է Հայաստանի՝ Եվրամիությանը հնարավոր «անդամակցության հետևանքներին»։
Ռուս պաշտոնյան նշել է, որ փոփոխությունները կանդրադառնան տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում