IMG_20260604_102736_284

Ադրբեջանի կողմից արցախցիների սեփականության բռնազավթման հիմքով արդեն շուրջ 600 դիմում է ուղարկվել ՄԻԵԴ

Արցախ Միությունը, «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակի, Արցախի ՄԻՊ-ի և «Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի» հետ համագործակցությամբ, շարունակում է ընդունել դիմումներ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար։ Այս մասին հայտնում է Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«Դիմումները վերաբերում են արցախցիների առաջնահերթորեն գույքային պահանջներին՝ Ադրբեջանի կողմից Արցախի բնակիչների սեփականության (բնակարան, տուն, հողամաս և այլն) բռնազավթման հիմքով, որը փոխկապակցված է վերադարձի և այլ իրավունքների հետ։

Եթե ցանկանում եք դիմել ՄԻԵԴ, կարող եք լրացնել մեկնաբանությամբ տրված փոքր թերթիկը, որից հետո Ձեզ հետ կկապվեն և միասին կլրացնեք հիմնական դիմումաձևը:

Այս ծառայությունը մատուցվում է անվճար հիմունքներով:

Հ.Գ. Գործընկերների հետ միասին արդեն շուրջ 600 դիմում ենք ուղարկել ՄԻԵԴ, որը հնարավորինս շարունակելու են»,– գրել է Բեգլարյանը։

 

Գլխավոր նկարը՝ Հայարփի Բաղդասարյանի, Infocom

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն