D12C5A44-5625-405F-AAB5-59CA2D6EC187_w1023_r1_s

Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Լիբանանում՝ չնայած հրադադարին. Կաց | azatutyun.am

azatutyun.am  Չնայած Լիբանանի հետ հրադադարի իրականացման մեխանիզմների շուրջ ձեռք բերված համաձայնությանը՝ Իսրայելը կշարունակի ռազմական գործողությունները Լիբանանի հարավում, հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարարը։

Իսրայել Կացը նշել է, որ իսրայելական զորքերը կմնան Լիբանանի հարավում ստեղծված անվտանգության գոտում, այդ թվում՝ Բոֆորտ ամրոցի տարածքում, որն Իսրայելը գրավել է շաբաթ օրը, իսկ տեղահանված լիբանանցիները դեռ չեն կարող վերադառնալ իրենց տները։

Նախարարը նշել է, որ Իսրայելը կշարունակի «այս շրջանում ահաբեկչական ենթակառուցվածքների ապամոնտաժումը», քանի դեռ Իսրայելը, «ի պատասխան իսրայելական համայնքների և տարածքների վրա հարձակումների՝ Բեյրութին հարվածելու ազատություն ունի, որին աջակցում է ԱՄՆ-ն»։

Լիբանանը և Իսրայելը երեկ համաձայնության են եկել Լիբանանում ԱՄՆ-ի աջակցությամբ նոր հրադադարի շուրջ։ Նրանք նախկինում համաձայնել էին ապրիլին դադարեցնել ռազմական գործողությունները, ինչը հետագայում երկարաձգվեց մայիսին, սակայն ռազմական գործողություններն այս ընթացքում շարունակվել են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն