arm.sputniknews.ru Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մի շարք անձանց բնակարանները: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը։
«Գործող վարչախմբի գործողությունները, հատկապես վերջին օրերին ընդդիմադիր շտաբների բնականոն գործունեությունը խաթարելու ապօրինի փորձերը, վարչախմբի հուսահատ քայլեր են՝ ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու: Ուստի կոչ ենք անում մեր բոլոր թիմակիցներին՝ անկախ ամեն ինչից շարունակել անխափան իրականացնել իրենց աշխատանքը»,–նշել է Սաղաթելյանը։
Նա բոլորին կոչ է արել չընկրկել և նմանատիպ գործողությունների պատասխանը տալ ընտրություններին մասնակցելով: