news.am Հայաստանի իշխանությունները կսկսեն հողատարածքներ գնել Երևանի Իսակովի և Արշակունյաց պողոտաները միացնող ավտոճանապարհի կառուցման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության հունիսի 4-ի նիստում։
Ֆիզիկական և իրավաբանական անձանցից ընդհանուր առմամբ կգնվի 27 հողակտոր։ Ճանապարհն անցնելու է մայրաքաղաքի Նորագյուղ թաղամասով (որն այժմ կառուցապատված է մասնավոր տներով) դեպի Շենգավիթ վարչական շրջան և ներառելու է Հրազդան գետի վրա կառուցվելիք նոր կամուրջը, որը գտնվում է Երևանյան լճի (Հրազդան գետի ջրամբարի) մոտակայքում։
Նոր ավտոճանապարհը թույլ կտա արագացնել Շենգավիթ և Էրեբունի համայնքներից դեպի քաղաքի հյուսիս-արևմտյան հատված (Աջափնյակ և Դավթաշեն), ինչպես նաև Արաբկիր վարչական շրջան իրականացվող երթևեկությունը։