photo_2021-04-06_09-18-31 (2)

Հաստատվեց դեպի ԵՄ, Միացյալ Թագավորություն և Կանադա մշակաբույսեր արտահանող տնտեսվարողների աջակցության ծրագիրը

Մեկ կետով ընդլայնվել է ՀՀ արտադրողների կողմից ՀՀ ծագում ունեցող ապրանքների՝ դեպի ԵՄ, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ արտահանելուն աջակցելու ծրագիրը:

Կառավարությունը հունիսի 4-ի նիստին հավանություն տվեց «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման փոփոխություններին:

Մինչ այս ծրագրով աջակցություն էր տրամադրվում միայն մշակող արդյունաբերության արտադրանքի արտահանման համար:

Կառավարության այսօրվա նիստում հաստատվեց նախագիծը, ըստ որի՝ աջակցություն կտրամադրվի նաև գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցմամբ զբաղվող տնտեսվարողներին:

Նշենք, որ աջակցությունը նախատեսում է ներմուծող երկրում առկա մաքսատուրքերի փոխհատուցում:

«Հաշվի առնելով Հայաստանում մշակաբույսերի աճեցմամբ զբաղվող բազմաթիվ տնտեսությունների առկայությունը, որոնք պատրաստ են արտադրանք աճեցնել ոչ միայն  ներքին շուկայում սպառման, այլև միջազգային շուկա արտահանման նպատակով և, միաժամանակ, կարևորելով շուկաների դիվերսիֆիկացումը, ինչպես նաև ընդգծելով եվրոպական և թիրախային մյուս շուկաներում հայկական ծագման ապրանքների ներկայացվածության կարևորությունը անհրաժեշտ է աջակցել դեպի Եվրոպական միության, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ արտահանելու դեպքում նաև մշակաբույսերի աճեցմամբ զբաղվող տնտեսվարողներին»,- ասվում է հիմնավորման մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն