102994125_0030722048_1440x900_80_0_1_1fa6a27b4d730868975a829dc809a786-jpg

ՀՀ–ում մարզասրահները հստակ չափորոշիչներ կունենան, մարզիչները` հավաստագիր | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց մարզասրահներ այցելելը պարտադիր ներառել առողջության պարտադիր ապահովագրական համակարգի մեջ։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ չափորոշիչները հատկապես վերաբերում են ֆիտնես կենտրոններում տեղադրված մարզասարքերին, որպեսզի դրանք ինքնաշեն չլինեն, ունենան համապատասխան սերտիֆիկատ և որպեսզի դրա օգտագործումը լինի անվտանգ։

«Հստակ կարգավորումներ են սահմանվել օդափոխման, սանհանգույցի, ջրամատակարարման, բնական կամ արհեստական լուսավորության, անհրաժեշտության դեպքում նաև` բժշկական օգնության հասանելիության մասով»,– նշեց նախարարը։

Անդրեասյանի խոսքով` ֆիտնես կենտրոնների գործունեությունը դարձել է ծանուցման ենթակա, և այս տարվա փետրվարից մինչ այս պահը ծանուցում է ներկայացրել շուրջ 40 կազմակերպություն։

«Այդ կազմակերպություններն աշխատում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Ի դեպ, սահմանել ենք ֆիտնես կենտրոններում աշխատող մարզիչների հավաստագրման կարգը. մեր քաղաքացիներին խորհրդատվություն տրամադրող և մարզող մասնագետներն ունենան պատշաճ պատրաստվածություն։ Հավաստագրման կարգն այս տարվա մայիսի 7–ից արդեն իսկ ուժի մեջ է մտել»,– հայտարարեց նախարարը։

Անդրեասյանը տեղեկացրեց, որ ֆիտնես կենտրոններին ներկայացվող չափորոշիչներն ուժի մեջ կմտնեն մեկ տարի անց` այս ժամանակահատվածում հնարավորություն տալով մարզասրահներին վերանայել իրենց գործունեությունը։

ԿԳՄՍՆ–ն շուրջ 1 600 քաղաքացիների շրջանում հարցումներ է իրականացրել ու պարզել՝ Հայաստանում մարզասրահներ այցելում է 10 քաղաքացուց մեկը։

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց մարզասրահներ այցելելը պարտադիր ներառել առողջության պարտադիր ապահովագրական համակարգի մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն