9eba174b-0a70-4b30-46fe-08de3c91433d_w1023_r1

Լիտվան պատրաստ է իր տարածքում ԱՄՆ միջուկային զենք տեղակայել | azatutyun.am

azatutyun.am  Վիլնյուսը Վաշինգտոնի հետ բանակցություններ է վարում Լիտվայում ամերիկյան միջուկային սպառազինության հնարավոր տեղակայման շուրջ, Politico-ին ասել է երկրի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը։

Լիտվայի Սահմանադրությունը արգելում է զանգվածային ոչնչացման զենքը տեղակայել երկրի տարածքում։ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, սակայն, առաջարկել է փոխել երկրի հիմնական օրենքը՝ առկա անվտանգության սպառնալիքների պատճառով։

Ավելի վաղ Financial Times-ը, հղում անելով երեք իրազեկ աղբյուրների, հայտնել էր, որ ԱՄՆ-ը բանակցում է ՆԱՏՕ-ի անդամ մի շարք եվրոպական երկրների հետ՝ նրանց տարածքում ամերիկյան միջուկային զենքի տեղակայման շուրջ։

Բրիտանական պարբերականի տեղեկություններով՝ այս հարցում առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Լեհաստանը և Բալթյան երկրները։

Մայիսի վերջին Նորվեգիան հայտարարել էր, որ Ռուսաստանի «լայնածավալ զինման» ֆոնին մտադիր է միանալ Ֆրանսիայի միջուկային հովանու համակարգին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն