aplgmtbzc3itafrofg41fx7abpit9pfvkpmdtiru

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը | armenpress.am

armenpress.am Կառավարության վերաբաշխման միջոցով շուրջ 7,12 միլիարդ դրամ կուղղվի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգման ու կառուցման աշխատանքներին, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողական ծառայությունների, ինչպես նաև տրանսպորտային օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստմանն ու փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը։

ՀՀ կառավարության հունիսի 4-ի նիստում համապատասխան որոշման նախագիծը ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

Նրա փոխանցմամբ՝ նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 26,2 կիլոմետր, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ՝ 4,4 կմ, հանրապետական՝ 0,2 կմ և մարզային-տեղական՝ 21,6 կմ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն