factor.am Ռուսաստանը չի աջակցի Երևանին ո՛չ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակում, ո՛չ էլ երկկողմ համաձայնագրերով, եթե երկիրը որոշի շարունակել մերձեցումը Եվրամիության հետ։ Հետագա որոշումները, ի թիվս այլ բաների, կախված կլինեն նաև Հայաստանի ընտրությունների արդյունքներից։ Այս մասին Ինտերֆաքսի հետ զրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Պետք է տեսնել, թե ով կհաղթի [ՀՀ խորհրդարանական ընտրություններում], հետո միջոցներ ձեռնարկել, որոշումներ կայացնել։ Որովհետև եթե եվրոպամետ ուժերը հաղթեն, դա նշանակում է, որ Հայաստանը շարժվում է դեպի Եվրամիություն։ Եվ այդ դեպքում իսկապես անհրաժեշտ կլինի համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Մենք չենք կարող ֆինանսական աջակցություն ցուցաբերել մի երկրի, որն իր ապագան տեսնում է Եվրամիությունում, որը պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի հետ։ Ինչո՞ւ պետք է աջակցություն ցուցաբերենք նման երկրին։ Մի՞թե մենք փող ենք տալու նրանց, ովքեր վաղը կարող են մեզ հետ կռվել»,- հայտարարել է նա։
Ռուս պաշտոնյան հավելել է, որ Ռուսաստանը դեռևս պահպանում է իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ ԵՏՄ-ի շրջանակում, սակայն դրանք կարող են վերանայվել, եթե երկիրը որոշի շարժվել դեպի Եվրամիություն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում