102350796_0014401440_1440x900_80_0_1_c6f837c59a9ef91315e4cfd200684196-jpg

Եթե Փաշինյանը 3–րդ ժամկետով ընտրվի, դա կհանգեցնի բռնությունների ավելացմանը. Մարուքյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru  Եթե Նիկոլ Փաշինյանը 3–րդ ժամկետով ընտրվի, դա կհանգեցնի բռնությունների ավելացմանը, ազատությունների սահմանափակմանը, կլինի դիկտատուրա։ Այդ մասին այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որն իր կուսակցականների հետ միասին որոշել էր նախընտրական նախավերջին քարոզարշավն անցկացնել ՀՀ կառավարության շենքի մոտ։

«Հիբրիդային այսօրվա կիսաավտորիտար ռեժիմն այդ դեպքում դառնալու է ֆունդամենտալ ավտորիտար ռեժիմ։ Մենք արդեն տեսել ենք, թե 3–րդ ժամկետով ընտրվելն ինչերի կարող է հանգեցնել»,– նշեց նա։

Մարուքյանի խոսքով` 2015 թվականին փոփոխված ՀՀ Սահմանադրությամբ` ՀՀ ոստիկանապետը վարչապետն է և, ըստ այդմ, նա է թիվ մեկ պատասխանատու անձն այն բռնությունների ու հարձակումների համար, որոնք այս օրերին իրականացվում են քաղաքական տաբեր ուժերի ակտիվիստների նկատմամբ։

«Սա ընտրովի արդարադատություն է. եթե իշխանության նկատմամբ ինչ–որ բան լինի, թեև իրենց նկատմամբ ոչ մի բան էլ չի եղել, այդ դեպքում արագ արձագանք կա, մինչդեռ երբ խոսքը որևէ ընդդիմադիր ակտիվիստի մասին է, ամիսներով քննում են, ինչ–որ տեսախցիկներ են ման գալիս, որ նայեն, տեսնեն` ով է, դեմքը ճշտեն, ֆոտոռոբոտ անեն` մինչև այդ գործը փակեն, ծածկադմբոց անեն։ Խստիվ դատապարտում ենք այս գործելաոճը ու պահանջում ենք, որ կարգուկանոնի թիվ մեկ պատասխանատուն այս վայրագությունները հավաքի իր տեղը»,– հայտարարեց նա։

Մարուքյանը ևս մեկ անգամ համոզմունք հայտնեց, որ իրենց քաղաքական ուժը լինելու է Ազգային ժողովում, որտեղ իրենց մասնակցությամբ կձևավորեն կոմպրոմիսային խորհրդարան կոմպրոմիսային վարչապետով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն