factor.am ՈՒԵՖԱ-ն ադրբեջանական «Թուրանին» զրկել է հաջորդ մրցաշրջանի եվրագավաթներին մասնակցելու իրավունքից։ Թովուզ քաղաքը ներկայացնող ակումբը պատժվել է պայմանավորված խաղերի պատճառով, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Որոշումը կայացվել է 2019 թվականին տեղի ունեցած գործի հիման վրա, որի արդյունքներով Ադրբեջանի ֆուտբոլային ասոցիացիան «Թուրանի» 7 ֆուտբոլիստի էր որակազրկել պայմանավորված խաղերի համար