Լրատվամիջոցները գրում են, որ վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր են հաձնվում ՌԴ-ից Հայաստան եկող տղամարդկանց. Ռազմական ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում սահմանային կետերում:
«Հայաստան» դաշինքից պատգամավորության թեկնածու Գեղամ Մանուկյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարկված տեսանյութում նշում է, որ իշխանության ներկայացուցիչները և համակիրները սպառնում են Հայաստան եկող մարդկանց վարժական հավաքներով՝ այդպիսով վախեցնելով նրանց և «արհամարհելով բանակը, մարտական հերթապահությունը»:
Դեռևս երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն էր այս թեմայով տեսանյութ հրապարակել՝ հայտարարելով, որ ՌԴ-ից ժամանածները կներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին՝ հիշեցնելով, որ հրաժարվողները կենթարկվեն քրեական պատասխանատվության: